Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից

Mon, 16 Mar 2026 14:30:32 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ քաղաքում ճանապարհների վիճակը անընդունելի է։ Նա նշել է, որ նման պատկեր առաջանում է, երբ քաղաքում, իր խոսքով, անտերություն է տիրում։

Մանուկյանը դիմել է նաև վարչապետ Նկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քննադատելով կենտրոնական փողոցների ենթակառուցվածքների վիճակը։

«Տիկ, ապեր կարո՞ղ է այս ճանապարհը քանդողը ձեր ՔՊ-ականներից է կամ ձեր հետ սիլի-բիլի լինողներից է : Լավ, ձեր ավտոբուսի միջի տուգանողների գործի անունը մենակ մարդկանց տուգանելն է, թե՞ նաև սրանք արձանգրելն ու չթողնելն է, եթե իհարկե հերթական ձեր հետ աֆիլացվողներից չեն:

Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է , որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի քանդի ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակի մեջ:Երևանի քաղաքապետարանի տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով: Միայն այս տեսանյություն 8 մեքենա տրաքացրել են անվադողերը»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել Tue, 13 Oct 2026 17:15:20 …