Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ

Tue, 17 Mar 2026 13:00:15 +0400


Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաբուլում թմրամոլության բուժմամբ մասնագիտացված հիվանդանոցի վրա Պակիստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է 400 մարդ: Այս մասին հայտնել է Աֆղանստանի կառավարության խոսնակ Համդուլլահ Ֆիտրատը՝ ըստ Tolo News-ի։ Նրա խոսքով՝ վիրավորների թիվը հասել է 250-ի:

Միաժամանակ, Պակիստանը հերքում է որևէ բժշկական հաստատության հարվածելու մասին լուրերը՝ պնդելով, որ Քաբուլում և Նանգարհարի արևելյան նահանգում «նպատակային թիրախ են հանդիսացել ռազմական օբյեկտները և ահաբեկչության աջակցության ենթակառուցվածքները»։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ հարվածները «ճշգրիտ և ուշադիր պլանավորված են եղել՝ կողմնակի վնասը կանխելու համար»։ Պակիստանը Աֆղանստանի կառավարության հայտարարությունը անվանել է «փաստերի աղավաղում, որը նպատակ ունի սրել իրավիճակը՝ սահմանային ահաբեկչությանը անօրինական աջակցությունը թաքցնելու համար»։

Երկու երկրների միջև հակամարտությունը վերսկսվել է փետրվարին, երբ Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման զինյալներին ապաստան տալու մեջ: Պաշտոնական Քաբուլը հերքում է դա։

Բախումները շարունակվում են մի քանի ամիս, չնայած հոկտեմբերին երկու կողմերն էլ համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի աջակիցները որակական մեծ փոփոխություն են ունեցել

Փաշինյանի աջակիցները որակական մեծ փոփոխություն են ունեցել Tue, 17 Mar 2026 14:30:43 +0400 Latest news…

16 րոպե ago

Հորմուզի նեղուցի փակումը լուրջ խնդիրներ է առաջացրել

Հորմուզի նեղուցի փակումը լուրջ խնդիրներ է առաջացրել Tue, 17 Mar 2026 14:30:30 +0400 Հորմուզի նեղուցի…

17 րոպե ago

Որքան է բաց թողնելու Մխիթարյանը

Որքան է բաց թողնելու Մխիթարյանը Tue, 17 Mar 2026 14:15:23 +0400 Գրել էինք, որ Հայաստանի…

32 րոպե ago

Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել միայն խաղաղության պայմաններում․ Սարիբեկ Սուքիասյան

Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել միայն խաղաղության պայմաններում․ Սարիբեկ Սուքիասյան…

34 րոպե ago

Կա՞ հոսք Իրանից դեպի ՀՀ, թե ոչ

Կա՞ հոսք Իրանից դեպի ՀՀ, թե ոչ Tue, 17 Mar 2026 14:05:57 +0400 ԱԺ-ում լրագրողների…

41 րոպե ago

«Բաքվի համար այս իշխանությունը նվեր է»․Վահագն Մելիքյան. ԲԼՈԳ

«Բաքվի համար այս իշխանությունը նվեր է»․Վահագն Մելիքյան. ԲԼՈԳ Tue, 17 Mar 2026 14:00:50 +0400 Latest…

46 րոպե ago