Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն

Tue, 17 Mar 2026 17:30:51 +0400


Եվրամիությունը խիստ մտահոգված է Հորմուզի նեղուցի փակվելով եւ ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ՝ հնարավոր հանգուցալուծումների հետ կապված քննարկումներով։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։ Ըստ նրա, Պարսից ծոցում ցանկացած գործողություն կամ հանգուցալուծման ցանկացած սցենար պետք է մանրամասնորեն վերլուծվի եւ գնահատվի ոչ միայն հնարավորությունների, այլ նաեւ՝ արդյունավետության տեսակետից։

Նիդերլանդական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ կասկած է հայտնել, որ մի քանի եվրոպական ռազմական նավերի՝ ռեգիոն ուղարկելով հնարավոր կլինի լուծել խնդիրը եւ լիցքաթափել իրավիճակը, որը շափազանց նուրբ է եւ պահանջում է գործողությունների զգուշավորություն։ Նա նաեւ ասել է, որ Նիդերլանդները կողմ է երկխոսության եւ այդ երկխոսությունը պետք է ընդգրկի բոլոր հարցերը, իսկ գործողությունները պետք է լինեն զուսպ, որոշումներն էլ՝ ոչ հապճեպ կայացված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս Wed, 01 Apr 2026 18:30:47 +0400 Ամերիկյան բանակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով