Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը

Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը

Wed, 11 Mar 2026 15:45:42 +0400


Կարելի է երկար նայել երեք բանի․
Ինչպես է այրվում կրակը։
Ինչպես է հոսում գետը։
Ինչպես է Հայաստանի իշխանությունը ջղագրգիռ նոպայի մեջ ցնցվում։

Իրականում այս բոլոր նախընտրական «պարերը թմբուկի շուրջ» և Հայաստանի գործող իշխանության լիովին աննորմալ և ծիծաղելի հնարքներն ու ճիգերը ցույց են տալիս միայն մեկ բան․ իշխանությունը ջղաձգված ելք է փնտրում այն ընտրական թակարդից, որտեղ, ըստ էության, շանսեր չունի։

Անկասկած, ինչպես ցանկացած մաշված ու ներսից փտած համակարգ, ներկայիս իշխանական խումբը մի ծայրահեղությունից մյուսն է նետվում՝ փորձելով կրկին գտնել «ճանապարհ դեպի ընտրողների սրտերը»։
Բայց չի ստացվում։ Չեն օգնում ո՛չ կենսաթոշակների բարձրացումը, ո՛չ էլեկտրամոբիլների հարկի նվազեցումը, ո՛չ էլ շուտով և շատ արագ «ԵՄ իբր մտնելու» խոստումները (սա հատկապես ծիծաղելի թեզ է)։ Չեն օգնում նույնիսկ սուպեր -հիպեր-մեգա ինքնավստահ հայտարարությունները, թե իբր իշխանությունը մարդկանց կողմից այնքան մեծ սեր է վայելում, որ առանց դժվարության կհաղթի ընտրություններում։

Լո՞ւրջ: Իհարկե` ոչ։ Եվ իշխանությունն էլ դա լավ գիտի։ Հենց դրանով է պայմանավորված նրանց գրեթե ամենօրյա հիստերիան՝ բացարձակ անհեթեթ նարատիվների շուրջ։

Մարդիկ արդեն բացահայտ ծաղրում են իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե իբր ընդդիմությունը պատրաստում է «Գյումրի-2» ինչ-որ «խորհրդավոր սցենար»։ Իսկ Նոյյան տապանի գաղափարի շուրջ անհաջող, անհեթեթ և ապուշ «հումորները» մարդկանց մոտ առաջացնում են բացահայտ զայրույթ ու հակակրանք։

Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները շրջում են երկրի քաղաքներով ու գյուղերով և չանա-չանա վիճում մարդկանց հետ, որովհետև մարդիկ պարզապես ասում են ճշմարտությունը։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչները մինչև վերջ կպայքարեն իրենց կաբինետների, պարգևավճարների, հարմարավետ գործուղումների, պրոթուրքական «կայֆերի» և «թավշյա կյանքի» մնացած հաճույքների համար, ու չկասկածեք` գժի պես կռիվ են տալու հայերի դեմ, սա անկասկած։
Բայց դա արդեն էական չէ։
Էականն այն է, որ անխուսափելիորեն մոտենում է ընտրությունների ժամանակը։ Եվ որքան էլ մարդկանց վախեցնեն, որքան էլ ստեն, որքան էլ փորձեն գնել նրանց… մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը։
Եվ հենց դա է ամենից շատ վախեցնում իշխանությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտել են մի խաղի մեջ, որից հաղթող դուրս չեն գալու

Մտել են մի խաղի մեջ, որից հաղթող դուրս չեն գալու Sat, 25 Apr 2026 21:15:14 …