Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են

Tue, 17 Mar 2026 18:00:46 +0400


ԱՄՆ դաշնակիցները շփոթված են, կապված այն բանի հետ, թե ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ գործող վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ՝ Իրանական հակամարտությունը սկսելով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ «Մեծ Յոթնյակի» առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցներում Թրամփը որոշ բացատրություններ է տվել, որոնք ավելի են խորացրել առկա տարակույսները, թեեւ ըստ հաղորդման, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կավարտվի։ Վաշինգտոնի երբեմնի հավատարիմ դաշնակիցները, ըստ պարբերականի, հատկապես չեն կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում նախագահ Թրամփը, ով գրեթե ամենօրյա ռեժիմով հակասական հայտարարություններ է հնչեցնում։

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ Սպիտակ տան դաշնակիցները չեն ցանկանում «թաթախվել» Թրամփի արկածախնդրության մեջ, որը նաեւ հավելյալ մեծ ծախսեր է պահանջելու։ Խոսքը վերաբերվում է նաեւ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողություն իրականացնելուն եւ դրանում եվրոպական եւ մյուս երկրներին ներգրավվածություն ունենալու Թրամփի կոչին։ Bloomberg-ը հավելել է, որ առեւտրային նավերի ուղեկցման ուժեղացման մասին հայտարարությունները ըստ էության այլ բան չեն, քան քաղաքավարի մերժում Թրամփին։ Ու եթե Ճապոնիան է նման որոշում կայացրել, ինչը քիչ է պատահում, քանի որ Տոկիոն գրեթե միշտ հետեւում է ամերիկյան գծին, ապա մյուս դաշնակիցներն էլ նույնն են անելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է Sat, 11 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով