Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Թրամփն ու առաջին տիկինը լուրջ տարաձայնություններ ունեն

Թրամփն ու առաջին տիկինը լուրջ տարաձայնություններ ունեն

Sat, 11 Apr 2026 15:00:06 +0400


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի որոշումը՝ խոսել սեռական հանցագործությունների համար դատապարտված աղմկահարույց ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապի մասին, լիովին հակասում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությանը, հաղորդում է Neue Zürcher Zeitung (NZZ)-ը։

«Մելանիա Թրամփի հայտնվելը անակնկալ էր։ Առաջին տիկնոջ առաջարկը նույնպես տարօրինակ է թվում, քանի որ այն անհամատեղելի է Էպշտեյնի սկանդալի վերաբերյալ իր ամուսնու նախկին ռազմավարության հետ», – գրել է թերթը։

Թերթը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչու է առաջին տիկինը որոշել վերանայել մեծ մասամբ մոռացված սկանդալը՝ հաշվի առնելով նրա ավանդական հակակրանքը հրապարակային ելույթների և լրատվամիջոցների հետ շփվելու նկատմամբ։ Այս վարքագիծը, ըստ թերթի, միայն խթանել է իր և ԱՄՆ նախագահի միջև հնարավոր պառակտման մասին լուրերը։

Հիշեցնենք, երեկ Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հատուկ ելույթ էր ունեցել՝ հերքելով իր ու Էպշտեյնի կապերը, նշելով, որ շրջանառվող լուրերն ու լուսանկարները կեղծ են ու զրպարտչական արշավ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Բարսելոնան» առաջին անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ «Ռեալին» հաղթելուց հետո

«Բարսելոնան» առաջին անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ «Ռեալին» հաղթելուց հետո Mon, 11 May 2026 11:30:04 +0400 …