Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Թրամփին նախազգուշացրել են էներգետիկ ճգնաժամի մասին

Թրամփին նախազգուշացրել են էներգետիկ ճգնաժամի մասին

Tue, 17 Mar 2026 21:30:15 +0400


Ամերիկյան խոշորագույն նավթագազային ընկերությունները նախազգուշացրել են նախագահ Դոնալդ Թրամփին, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիան կարող է դառնալ պատճառ էներգետիկ ճգնաժամի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, նման մտավախություններ Սպիտակ տան ղեկավարին ներկայացրել են՝ Exxon Mobil, Chevron եւ ConocoPhillips ընկերությունների ներկայացուցիչները՝ մարտի 11-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ նախագահ Թրամփը։

ExxonMobil-ի գործադիր տնօրեն Դարեն Վուդսը հայտարարել է, որ էսկալացիան կարող է ճգնաժամ առաջացնել ամերիկյան վառելիքի շուկայում։ Նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին հնարավոր սպեկուլյատիվ գործողությունները, ըստ Վուդսի, կբերեն բենզինի գնաճի։ Ընդ որում, նույնիսկ եթե ակտիվորեն ծախսվեն ռազմավարական պաշարները, դա կարող է բավարար չլինել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ Որպես տարբերակներից մեկը՝ իրավիճակի հանգուցալուծման՝ կարող է լինել Հորմուզի նեղուցի ապա-արգելափակումը։ Սակայն դրա համար Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հիվանդը» կապաքինվի` չնայած բժիշկների համառ  ջանքերին. Հայացք Իրանին կողքից

«Հիվանդը» կապաքինվի` չնայած բժիշկների համառ  ջանքերին. Հայացք Իրանին կողքից Mon, 13 Apr 2026 19:15:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով