Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր

Sun, 22 Mar 2026 15:32:00 +0400


Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն։

Նախ, նա որպես չսպասված մեկը, ներխուժեց մոր և երեխայի առօրյա։ Մոր կողմից մի քանի անգամ իրենց հետ հաղորդակցվելու ուղիղ մերժումն ստանալուց հետո, չդադարեցրեց ու համառորեն շարունակեց նրանց վզին փաթաթել իր տհաճ ներկայությունը, ապա անցավ բոլոր սահմանները և մատ թափ տալով սկսեց բարձր բղավել երիտասարդ կնոջ վրա` նրա անչափահաս երեխայի ներկայությամբ, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել…»։

Այս խոսքերը պատահական նետված չէին, այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցության մեջ նստած պոռթկումն էր` «Ղարաբաղը տալու» պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը իրենից հեռացնելու «փախած» մեղադրանքով։ Դրանից նա երբեք չի՛ ազատվելու, իրականության հետ նա առերեսվելու է միշտ ու ամենուր և չի՛ կարողանալու փախչել իր ստեղծած դաժան իրականությունից։

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր։ Հետաքրքիր է, ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ Փաշինյանի վարքագծին։

Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դու անկեղծ չես, դու վախկոտ ես, իսկ վախկոտ մարդուն չեն սիրում. Վահան Խաչատրյան

Դու անկեղծ չես, դու վախկոտ ես, իսկ վախկոտ մարդուն չեն սիրում. Վահան Խաչատրյան Thu, 11 …