Իրանին հարվածել են ժամկետանց ռումբերով
Wed, 18 Nov 2026 20:00:13 +0400

ԱՄՆ Ռազմածովային նախարարության ղեկավարի պաշտոնակատար Խուն Կաոն հաստատել է ամերիկյան մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ամերիկյան զինուժը Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելիս՝ օգտագործել է այնպիսի սպառազինություններ, որոնց օգտագործման ժամկետն արդեն լրացել է։ Այս մասին նա ասել է Սենատի ԶՈՒ հարցերով զբաղվող կոմիտեի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Նա մանրամասնել է, որ սպառազինությունների մի մասը անցել է վերադասակարգման պրոցեդուրա, որի շնորհիվ էլ թողել են կիրառվի՝ նույնիսկ պահպանման սահմանված ժամկետը լրացած լինելու պարագայում։ Նա այդ պրոցեսը համեմատել է այն բանի հետ, թե մարդիկ ինչպես են չորացած հացը վերականգնում ու դարձնում ամենօրյա սննդի մեջ կիրառելի, երբ խոնավեցնում են ու տաքացնում։ Այլ ինֆորմացիա սակայն ամերիկացի բարձրաստիճան զինվորականը հրաժարվել է ներկայացնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր