Լրագրությունը պետք է պահպանի իր մարդկային դիմագիծը

Լրագրությունը պետք է պահպանի իր մարդկային դիմագիծը

Tue, 17 Mar 2026 23:15:49 +0400


Նախօրեին Վատիկանում Հռոմի Լեւոն 14-րդ Սրբազան քահանայապետն ընդունել է իտալական պետական TG2 լրատվական կայանի աշխատակիցներին։ Ընդունելության ժամանակ Սրբազան քահանայապետը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ ներկայացնելով ժամանակակից լրագրության վերաբերյալ իր ընկալումները։ Լեւոն 14-րդը մասնավորապես ասել է, որ այսօրվա տագնապալից աշխարհում շատ կարեւոր է, որ լրագրությունը պահպանի իր մարդկային դիմագիծը եւ կուլ չգնա ո՛չ արհեստական բանականությանը, ո՛չ քաղաքական կամ այլ բեւեռացումներին։ Սրբազան պապը նկատել է, որ, չնայած վերջին կես դարում ահռելի մեծ առաջընթաց է տեղի ունեցել, ինչպիսին, օրինակ, անալոգայինից թվային հեռուստատեսության անցումն է, սակայն, անկախ տեխնոլոգիական հնարավորություններից ու նորարարությունից, ոչինչ չի կարող փոխարինել մարդկային պրպտող եւ քննադատական մտածողությանը, ստեղծագործական մտքին ու խորհելու ազատությանը։ Նա շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է հաղորդակցությունները կազմակերպի ըստ մարդկային չափանիշների, որպեսզի արհեստական բանականության ժամանակներում կուլ չգնա առաջատար տեխնոլոգիական հնարավորություններին, եւ չկորսվեն մարդկային դիմագիծն ու նկարագիրը։

Սրբազան քահանայապետը նկատել է՝ կարեւոր է, որ լրագրությունը հիմնվի աշխարհիկության եւ աղբյուրների բազմազանության ու հուսալիության վրա։ Սակայն նաեւ նկատել է, որ աշխարհիկությունը չպետք է ընկալել որպես հավատքից հեռացում, այլ որպես կանխակալ գաղափարախոսությունների մերժում եւ բաց մտքով օբյեկտիվ իրականությանը նայելու կարողություն։ Լեւոն 14-րդը նաեւ պատգամել է, որ լրագրողները չդառնան քաղաքական քարոզչության գործիք եւ ոչ էլ՝ պետական իշխանությունների բարձրախոս։ Ասել է, որ պատերազմները մարդկային ամենածանր ողբերգություններից են, ու սխալ է դրանք նաեւ «տեսախաղի» վերածելով ներկայացնելը։ Մարդիկ, ըստ նրա, արժանի են հավաստի, ճշգրիտ եւ ստուգված լրատվություն ստանալու, եւ, ըստ Սրբազան պապի, սրանում է արտահայտվում նաեւ լրագրողների մասնագիտական գործունեության եւ կոչման վեհությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քծնանքի մրցույթ

Քծնանքի մրցույթ Tue, 07 Apr 2026 09:00:47 +0400 Անասելի մեծ չափերի է հասել կեղծիքը մեր…

7 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում

«Հրապարակ»․ ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում Tue, 07 Apr 2026 08:45:25 +0400 Ազգային ժողովի…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին

«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին Tue, 07 Apr 2026…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ

«Հրապարակ»․ Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ Tue, 07 Apr 2026…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն Tue, 07 Apr 2026 08:25:26 +0400 ՔՊ-ի մարզային շտաբների…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա Tue, 07 Apr 2026 08:20:33 +0400 Վարչապետի…

47 րոպե ago