Արյունալի վրեժ՝ Լարիջանիի մահվան համար․ Իրանն անխնա հարվածում է տարածաշրջանին
Wed, 18 Mar 2026 14:30:50 +0400

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժ լուծել» ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանն առնչություն ունեցող բոլոր անձանցից, նրա խոսքերը մեջբերում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի դեմ զանգվածային հարվածների մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան։
«Իսկական խոստում 4» գործողությունը նշանավորել է հարձակումների 61-րդ ալիքը։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ Թել Ավիվում հարված է հասցվել ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ ռազմական օբյեկտների։ Հաղորդվում է, որ զոհվել և վիրավորվել է ավելի քան 230 զինվոր։
Թեհրանը նաև պնդում է, որ հարվածներ է հասցրել Երուսաղեմում, Հայֆայում, Բեեր Շեբայում և Նեգևում գտնվող թիրախներին։
Ավելին, հաղորդվել է Քաթարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր