Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»

Զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»

Tue, 24 Mar 2026 17:45:47 +0400


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։

Ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։

Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Տեղափոխման ընթացքում դիտվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Tue, 15 …