2 անձի մահվան պատճառ դարձած բժիշկը շարունակում է վիրահատել ՌԴ-ում

2 անձի մահվան պատճառ դարձած բժիշկը շարունակում է վիրահատել ՌԴ-ում

Sat, 21 Mar 2026 15:30:49 +0400


2024-ի հոկտեմբերի 5-ին Երեւանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցավ: Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր բուժառուի սրտի կանգ, նրան «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ պացիենտը մահացել էր։ Դեպքից ամիսներ առաջ էլ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, եւ նա վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։

Երկու դեպքում էլ բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը: Բարձրացված աղմուկից հետո վերջինս զրկվել էր լիցիենզիայից և Հայաստանում զրկվել պլաստիկ վիրահատություններ կատարելու հնարավորությունից։ Մեզ պատմեցին, որ վերջինս երկու երիտասարդ կնոջ մահվան պատճառ դառնալուց հետո այժմ որոշել է իր աշխատանքը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր աղբյուրի խոսքով՝ ՌԴ-ում կեղծ լիցենզիա ձեռք բերելը բավականին դյուրին է, և Արթուր Սարգսյանը որոշել է իր բախտը փորձել այս անգամ Ռուսաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անտանելի ցավ է․ Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Անտանելի ցավ է․ Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ Sun, 19 Apr 2026 …