Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Ի՞նչ հանդիպումներ կան այսօր. Չեմպիոնների լիգա

Ի՞նչ հանդիպումներ կան այսօր. Չեմպիոնների լիգա

Wed, 18 Mar 2026 17:15:10 +0400


Չեմպիոնների լիգայում այսօր կավարտվեն 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։

Այսօր կկայանան մի շարք կարևոր խաղեր, որոնք կվճռեն քառորդ եզրափակիչ դուրս եկող թիմերին։

Երևանի ժամանակով 21:45-ին Բարսելոնան կընդունի Նյուքասլ Յունայթեդին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1։

Կեսգիշերին նախատեսված են ևս երեք հանդիպումներ։ Լիվերպուլը կմրցի Գալաթասարայի հետ․ առաջին խաղում հաղթել է թուրքական թիմը՝ 1:0 հաշվով։

Նույն ժամին Բավարիան ուժերը կչափի Ատալանտաի հետ։ Գերմանական ակումբը առաջին խաղում խոշոր առավելություն է ստացել՝ 6:1։

Մյուս խաղում Տոտենհեմը կհանդիպի Աթլետիկո Մադրիդին։ Առաջին հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի հաղթանակով՝ 5:2։

Այսպիսով, այս խաղերի արդյունքներով հայտնի կդառնան մրցաշարի հաջորդ փուլի բոլոր մասնակիցները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ հանդիպումներ կան այսօր. Չեմպիոնների լիգա

Ինչ հանդիպումներ կան այսօր. Չեմպիոնների լիգա Wed, 11 Mar 2026 17:45:21 +0400 Չեմպիոնների լիգայում շարունակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով