«Հրապարակ»․ «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ

«Հրապարակ»․ «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ

Thu, 19 Mar 2026 08:00:00 +0400


Իշխանություն-եկեղեցի հակա­մարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։ Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաեւ՝ պետության եւ կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել Wed, 22 Apr 2026 17:07:45 +0400 Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ…

7 րոպե ago

Թրամփը հոգեկան խնդիրնե՞ր ունի․ կոչ են արել լքել պաշտոնը

Թրամփը հոգեկան խնդիրնե՞ր ունի․ կոչ են արել լքել պաշտոնը Wed, 22 Apr 2026 17:00:10 +0400…

14 րոպե ago

Ռենշինը՝ ամենապատասխանատու հարկատուներից մեկը

Ռենշինը՝ ամենապատասխանատու հարկատուներից մեկը Wed, 22 Apr 2026 16:57:25 +0400 Անցում կատարելով դասական կառուցապատումից դեպի…

17 րոպե ago

Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել

Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել Wed, 22 Apr 2026 16:56:19 +0400…

18 րոպե ago

Կա հստակ օրակարգ ու տեսլական

Կա հստակ օրակարգ ու տեսլական Wed, 22 Apr 2026 16:54:26 +0400 Լրագրողների հետ զրույցում Գոհար…

20 րոպե ago

Ձայնագրությունները մոնտաժված են

Ձայնագրությունները մոնտաժված են Wed, 22 Apr 2026 16:53:28 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի բակում Արամ…

21 րոպե ago