Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք

«Հրապարակ»․ Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք

Thu, 19 Mar 2026 08:15:00 +0400


Չնայած ՔՊ-ական «ուրախ ավտոբուսի պասաժիրները», մեկը մյուսին հերթ չտալով, մեկ կենտրոնից իջած հրահանգով մարզային այցերի մասին Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում, թե մարզերում, համայնքներում ժողովուրդն իրենց գրկաբաց ընդունում է, որ ունեն հանրային լայն աջակցություն եւ հունիսի 7-ին ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021 թվականին են ստացել, սակայն իրականում ՔՊ-ի ներսում տագնապած են եւ բոլորովին այլ բան են ասում: Մասնավորապես այն, որ այդ այցերն ավելի շատ վկայեցին ժողովրդի` իրենց նկատմամբ անտարբերության ու բացասական վերաբերմունքի մասին: Իշխանական վերնախավում քննարկում են՝ էլ ի՞նչ անեն թոշակները բարձրացնելուց, բժշկական ապահովագրություն ներդնելուց հետո, որ իրենց վարկանիշը բարձրացնեն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենատարբեր քայլերի մասին են քննարկել, ընդհուպ՝ ամեն գնով հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, որով կապացուցեն, որ իսկապես խաղաղություն են բերել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար»

Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար» Tue, 14 Apr 2026 10:00:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով