Հրաժարական տվեց և խոստովանեց՝ Իրանը միջուկային զենք չէր ստեղծում

Հրաժարական տվեց և խոստովանեց՝ Իրանը միջուկային զենք չէր ստեղծում

Thu, 19 Mar 2026 12:00:19 +0400


2004 թվականից Իրանում կրոնական որոշում է գործում՝ ֆեթվա՝ միջուկային զենքի փաստացի մշակման դեմ։

«Իրանցիները հիմար ժողովուրդ չեն։ Եթե նրանք ցանկանային, միջուկային ռումբ կստեղծեին կամ նավթի առևտուր կանեին Պակիստանի հետ միջուկային զենքի դիմաց։ Նրանք նաև հիշում են Իրաքում և Լիբիայում ռեժիմների տապալման պատմությունը», – Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NCTC) նախկին տնօրեն Ջո Քենթը։

Նա նշել է, որ Իսրայելը ԱՄՆ–ին է դիմում «Իրանից բխող սպառնալիքների» կանխատեսումներով, սակայն դրանք սովորաբար չեն իրականանում։

«Գիտեմ` իսրայելցի պաշտոնյաները՝ հետախուզությունից, կառավարությունից, գալիս են ԱՄՆ պաշտոնյաների մոտ և տարատեսակ բաներ են ասում, որոնք, մեր հետախուզական տվյալների համաձայն, պարզապես իրականությանը չի համապատասխանում», – ասել է Քենթը։

Ավելի վաղ նա հրաժարական էր տվել՝ ի նշան Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին

ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին Tue, 02 Jun 2026 13:00:16 +0400 …