Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Համաձայնել են քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցեր․ Մարկո Ռուբիո

Համաձայնել են քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցեր․ Մարկո Ռուբիո

Wed, 03 Jun 2026 17:35:15 +0400


ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Իրանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերման բանակցություններում դրական տեղաշարժ կա։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ։ Պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ առաջիկա օրերին հնարավոր է նման պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրական ազդակ է համարել այն, որ առաջին անգամ Իրանը համաձայնել է քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցերը։ Այնուհանդերձ, Ռուբիոն չի վստահեցրել, որ դրական ազդակը նշանակում է, թե ամերիկյան ժողովրդին եւ Սենատին ձեռնտու գործարքի կնքումը հաշված օրերի հարց է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400 Աբովյանի …