Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ինչո՞ւ են սահմանափակում հայկական արտադրանքի ներկրումը ՌԴ․ պարզաբանում

Ինչո՞ւ են սահմանափակում հայկական արտադրանքի ներկրումը ՌԴ․ պարզաբանում

Wed, 03 Jun 2026 17:30:07 +0400


«Ռոսկաչեստվո»-ն վերջերս թերություններ էր հայտնաբերել Հայաստանից տարբեր ապրանքային կատեգորիաներում, սակայն արտադրողները, ընդհանուր առմամբ, արագորեն շտկել են դրանք, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության ղեկավար Մաքսիմ Պրոտասովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Պրոտասովի խոսքով՝ «Ռոսկաչեստվո»-ն իր ստուգումներն իրականացնելիս չի հիմնում ապրանքների ծագման երկրի վրա։

Հետազոտությունները կատարվում են սպառողների հետաքրքրության հիման վրա որոշակի ապրանքային կատեգորիաների կամ ապրանքանիշերի նկատմամբ։

«Հետևաբար, եթե սպառողները հիմա հետաքրքրություն ցուցաբերեն նշված երկրում արտադրված ապրանքային կատեգորիաների նկատմամբ, մենք, իհարկե, կանցկացնենք համապարփակ հետազոտություն», – հավելել է կազմակերպության ղեկավարը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նմանատիպ միջոցառումներ տարածվել են բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։

Հունիսի 3-ից սկսած՝ սահմանափակվել է նաև Հայաստանից այլ արտադրատեսակների, այդ թվում՝ սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներկրումը Հայաստանից

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներկրումը Հայաստանից Sun, 21 Jun 2026 14:30:35 +0400 Վրաստանը մայիսին …