Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը

Sat, 14 Nov 2026 22:15:04 +0400


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հարցրել են՝ արդյոք Կիևը կքննարկի Դոնբասի չգրավված տարածքներից դուրս գալու տարբերակը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության դիմաց։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական և չի ամրագրի չեզոք կարգավիճակ իր Սահմանադրությամբ։

Նրա խոսքով՝ անվտանգության համապարփակ փաթեթը պետք է ներառի ՆԱՏՕ-ի և Եվրամիության երաշխիքներ, ուժեղ բանակ, կայուն ֆինանսավորում և վերականգնման ծրագիր։ Եթե գործընկերները ներկայացնեն հստակ առաջարկ, հարցը կարող է դրվել հանրային քննարկման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով