Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Thu, 08 Oct 2026 20:36:09 +0400


Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը և հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց այսօրինակ այցելությունները փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին։

Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այն հոգևոր ներշնչման և հավատքի զորացման բարեբեր առիթ կդառնա նրանց համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ Thu, 08 Oct 2026 16:15:11 +0400 Ժամանակին, երբ «Սասնա ծռերը» խոսում էին Հայաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով