Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Իրանը պատրաստվում է երկարատև պատերազմի, բայց․․․

Իրանը պատրաստվում է երկարատև պատերազմի, բայց․․․

Thu, 19 Mar 2026 16:00:38 +0400


Իրանը պատրաստվում է երկարատև հյուծման պատերազմի և պնդում է ստանալ երաշխիքներ այն բանի համար, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ապագայում չեն վերսկսի հարվածները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Այս աղբյուրների համաձայն՝ Իրանի իշխանությունները հակամարտությունը դիտարկում են որպես «գոյության սպառնալիք» և չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները առանց անվտանգության ամուր երաշխիքների և պատժամիջոցների մեղմացման։

Իսլամական Հանրապետության իշխանությունները կարծում են, որ նման պայմաններից զերծ համաձայնագիրը կարող է հանգեցնել հարձակումների վերսկսման։ Աղբյուրները նշում են, որ Թեհրանը ընտրում է երկարատև դիմակայության ռազմավարություն՝ ձգտելով բարձրացնել իր հակառակորդների համար ապագա հնարավոր հարվածների արժեքը։

FT-ի աղբյուրները նշում են, որ նույնիսկ եթե ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի, Իրանը կարող է շարունակել ճնշումը Իսրայելի և տարածաշրջանի վրա, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը արգելափակելու սպառնալիքներով։

Իրանը նաև հայտարարել է, որ պահանջում է փոխհատուցում Միացյալ Արաբական Էմիրություններից (ԱՄԷ)՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանին Էմիրաթների տարածքից հարվածներ հասցնելու հետևանքով պատճառված վնասի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները

«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Tue, 30 Jun 2026 08:00:17 +0400 ՊԲ նախկին …