Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Վճռորոշ օր է. ինչ հանդիպումներ կան

Վճռորոշ օր է. ինչ հանդիպումներ կան

Thu, 19 Mar 2026 17:45:41 +0400


Մարտի 19-ին եվրոպական ակումբային ֆուտբոլում վճռորոշ օր է․ կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգաի և ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգաի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Եվրոպայի լիգայի շրջանակում թիմերը կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար։ Խաղերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 21:45-ից և կշարունակվեն կեսգիշերին։

Հատուկ ուշադրության կենտրոնում են մի քանի հետաքրքիր դիմակայություններ․ Ֆրայբուրգը սեփական հարկի տակ կընդունի Գենկին՝ փորձելով շրջել առաջին խաղի անհաջող արդյունքը։
Լարված պայքար է սպասվում նաև Լիոն – Սելտա զույգում, որտեղ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։

Ուշագրավ է նաև Ռոմա – Բոլոնիա իտալական դիմակայությունը, ինչպես նաև Աստոն Վիլա – Լիլ հանդիպումը, որտեղ անգլիական թիմը փոքր առավելություն ունի առաջին խաղից։

Զուգահեռաբար կկայանան նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Այստեղ ևս պայքարը թեժ է, քանի որ շատ թիմեր դեռ պահպանում են հաջորդ փուլ անցնելու իրական շանսերը։

Օրինակ՝ Ռակուվ – Ֆիորենտինա զույգում իտալական ակումբը ունի փոքր առավելություն, իսկ ԱԵԿ Աթենքը գրեթե ապահովել է իր տեղը հաջորդ փուլում առաջին խաղում խոշոր հաշվով հաղթելուց հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել Tue, 17 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով