Հորմուզի նեղուցին այլընտրանք են գտել

Հորմուզի նեղուցին այլընտրանք են գտել

Thu, 19 Mar 2026 18:00:44 +0400


Իրանի կողմից Հորմուզի նեղուցով էներգակիրների արտահանման արգելքի ֆոնին, որն առաջացրել է գլոբալ էներգետիկ ճգնաժամ, Թուրքիան հայտարարել է, որ գտել է այլընտրանք։ Մասնավորապես, ըստ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի, խոսքը Թուրքիան Իրաքի հետ՝ մինչեւ Բասրա քաղաքը կապող խողովակաշարի մասին է։ 1976 թվականից գործող նավթամուղը ունի 970 կմ երկարություն, որը կապում է նավթով հարուստ Քիրկուկը թուրքական Ջեյխան նավահանգստային քաղաքի հետ։ Սակայն ներկայումս այս նավթամուղի միայն մեկ ճյուղն է գործում, որը նավթ է փոխադրում Իրաքյան Քուրդիստանից Թուրքիա։

Հիմնական Քիրկուկ-Ջեյխան նավթամուղը չի գործում 2014 թվականի ԻՊ հարձակումից հետո։ Արդեն հնչել են հայտարարություններ, որ նավթամուղը կարող է գործել հաջորդ շաբաթվանից եւ վերականգնված է։ Նավթամուղի թողունակությունը օրական 1,5 միլիոն բարել է։ Այն կարող է որոշ չափով դառնալ այլընտրանքային լուծում, մինչ Հորմուզի ճգնաժամը կկարգավորվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհի նոր «կռվախնձորը»

Աշխարհի նոր «կռվախնձորը» Wed, 15 Apr 2026 14:15:14 +0400 Պակիստանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացած …