Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Թշնամին մեր մեջ է․ ինչո՞ւ եք քանդում ստեղծածը

Թշնամին մեր մեջ է․ ինչո՞ւ եք քանդում ստեղծածը

Fri, 17 Jul 2026 14:45:55 +0400


Ամեն օր իմ ճանապարհը անցնում է Ազատության պողոտայով դեպի Հաղթանակի զբոսայգի։ Ամեն անգամ հայացքս կանգ է առնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պաստառների վրա։

Երեկ, սակայն, տեսարանն այլ էր։ Ինչ-որ մարդիկ դրանք կրծոտել, ճանկռտել, որքան հնարավոր էր՝ պատառոտել էին։ Մի պահ կանգ առա ու մտածեցի. ո՞ւմ է ցավ տալիս «Ուժեղ Հայաստան» արտահայտությունը։ Ո՞վ կարող է չցանկանալ, որ իր հայրենիքը լինի ուժեղ, արժանապատիվ ու կայուն։ Իմ համոզմամբ՝ դա կարող է ցանկանալ միայն նա, ում շահերից չի բխում Հայաստանի հզորացումը։
Ամենացավալին, սակայն, ոչ թե պատռված պաստառներն էին, այլ այն մթնոլորտը, որից դրանք ծնունդ են առնում։ Երբ ատելությունն ու անհանդուրժողականությունը դառնում են սովորական, երբ քանդելն ավելի հեշտ է, քան ստեղծելը, ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ այս երկրում ինչ-որ բան կծաղկի, կզարգանա, կուժեղանա։

Չի՛ ծաղկելու։ Չի՛ զարգանալու։ Որովհետև դեռևս չի գտնվում այն ձեռքը, որը կբռնի քանդողի ձեռքը և կասի. «Կանգ առ։ Ինչո՞ւ ես ավերում այն, ինչը ստեղծվել է»։

Այս ամենը տեսնելիս ակամա հիշեցի Արմեն Հովհաննիսյանի ողբերգական պատմությունը։ ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելուց հետո նա ձերբակալվեց, իսկ երկու օր անց, արդեն պետության հոգածության ներքո, կյանքից հեռացավ։ Այդ գործով մինչ օրս որևէ մեղադրյալ չկա։ Եվ ակամա հարց է ծագում. արդյո՞ք բոլոր դեպքերին նույն չափանիշներով են վերաբերվում։ Արդյո՞ք օրենքն ու արդարությունը պետք է տարբեր լինեն՝ կախված նրանից, թե ում պաստառն է պատռվել։

Այդ տեսարանից հեռացա ծանր սրտով։ Այնպիսի զգացում ունեցա, կարծես թշնամին մեր մեջ է, քայլում է մեր կողքով, բայց ոչ ոք չի ճանաչում նրան, ոչ ոք չի կանգնեցնում, ոչ ոք չի հարցնում. «Ինչո՞ւ ես քանդում, ինչո՞ւ ես ավերում»։

Ուզում ենք ուժեղ Հայաստան, բայց ուժեղ պետություն չի կառուցվում միայն խոսքերով։ Այն սկսվում է մեր վերաբերմունքից՝ միմյանց, մեր քաղաքին, մեր արժեքներին և այն ամենին, ինչը փորձում ենք ստեղծել։ Եթե օրենքը հավասարապես չի պաշտպանում բոլորին, եթե քանդողը մնում է անպատիժ, իսկ ստեղծողը՝ անպաշտպան, ապա դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կծաղկեն վստահությունը, համերաշխությունն ու զարգացումը։ Իսկ քանդողը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան է քանդում․․․ Ես ամենանուրբ օրինակը բերեցի։ Քանդում են ոչ միայն նյութը, ստեղծածը, այլ քանդում են մարդու հոգեկան աշխարհը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից Thu, 16 Jul 2026 21:45:18 +0400 Ռուսաստանի ԱԳՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով