Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները
Sat, 17 Oct 2026 23:00:47 +0400

Հորմուզի նեղուցում iPhone 18 տեղափոխող բեռնատար նավ է խորտակվել.
GFS Pride բեռնատար նավի խորտակումից հետո Հորմուզի նեղուցում լողացող iPhone-ների տուփերի և այլ սարքերի տեսագրություներ են հայտնվել համացանցում: Մարդիկ փոքր նավակներով կա մհենց ափից հավաքում են ջրում հայտնված ապրանքները։ Բեռի ծագումը և սմարթֆոնների ճշգրիտ մոդելը դեռևս պարզված չեն։
Սինգապուրի դրոշի ներքո նավարկող նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ բռնկված հրդեհից հետո։ Սինգապուրի իշխանությունների տվյալներով՝ անձնակազմի բոլոր 21 անդամները տարհանվել են, և ոչ ոք չի տուժել։ Reuters-ը, հղում անելով ծովային արդյունաբերության աղբյուրներին, հայտնել է, որ GFS Pride-ը կարող էր վնասվել արկից։ Սակայն միջադեպի հանգամանքներն ու մանրամասները տարբեր են տարբեր հաղորդագրություններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր