Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Fri, 20 Mar 2026 23:15:03 +0400


Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսը» շաբաթ և կիրակի օրերին կրկին մարզ է ուղևորվելու, այս անգամ Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։ Մարզպետները հրահանգել են քաղաքապետերին, որ կազմ ու պատրաստ համայնքապետարանում լինեն՝ դիմավորելու Փաշինյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Չարեցավանում Փաշինյանը կլինի շաբաթ օրվա երկրորդ կեսին: ՔՊ-ի այցից առաջ Չարենցավանում ոստիկանությունը ակցիա իրականացնող պոտենցիալ ակտիվիստներին փորձել է չեզոքացնել` հրավիրելով՝ քննչական բաժին:

Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ սա պատահականություն չէ. «Հունվարի 18-ի դեպքից հետո, երբ մեզ տարան Հրազդանի քննչական բաժին, և 7 ժամ պահելուց հետո բաց թողեցին, վարույթ հարուցելով, բայց մինչև այսօր ոստիկանները մեզ չէին կանչել հարցաքննության: Ասեմ ավելին, մենք մի քանի անգամ ներկայացել ենք Չարենցավանի քննչական բաժին, որ մեզ հարցաքննեն, մեզ ասել են, որ ոչ մի բան էլ չկա, որ պետք լինի կկանչենք: Այսօր Հրազդանի քրեականի տղաներ ծանուցել են, որ վաղը ժամը 3-ին ներկայանանք հարցաքննության: Առհասարակ, երբ կանչում են հարցաքննության, նախապես 2 օր առաջ պետք է մեզ ծանուցեն: Բայց իրենք մեզ այսօր են ծանուցել՝ վաղվա համար: Մենք հասկացանք, որ սա արվում է Փաշինյանի այցից առաջ, քանի որ Փաշինյանը վաղը Չարեցավան է գալիս: Այս անգամ էլ են մեզ ուզում մեկուսացնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Փաշինյանը Չարենցավան էր գնացել` շրջիկ պատարագի մասնակցելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․

Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ Sat, 21 Mar 2026 14:45:17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով