Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ տխրել է Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքներից, որտեղ գործող վարչապետ Վիկտոր Օրբանը պարտություն կրեց։

Այս մասին հայտնել է Politico-ն։

«Մենք չգնացինք, որովհետև սպասում էինք, որ Օրբանը հեշտությամբ կհաղթի։ Մենք գնացինք, որովհետև դա ճիշտ քայլ էր՝ աջակցելու մեկին, ով երկար ժամանակ մեզ հետ է եղել», – ասել է Վենսը։

Նա ընդունել է, որ իր թիմը գիտեր, որ հունգարացի առաջնորդը մեծ հավանականություն ունի պարտվելու։

Հիշեցնենք, ընտրությունների նախաշեմին Վենսն այցելել էր Հունգարիա և աջակցություն հայտնել Օրբանին։

Ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ էլ ԱՄՆ փոխնախագահն անթաքույց սատարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն ԱԺ առաջիկա ընտրություններում։

Պետք է հուսալ, որ Փաշինյանի դեպքում էլ կգործի Վենսի հունգարական «սցենարը»։

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը Sat, 19 Sep 2026 21:05:45 +0400 Հայաստանի նոր ատոմակայանի …