Ռուսաստանի հերթական սարսափելի գիշերը․ ՊՆ-ն մանրամասնում է
Sat, 21 Mar 2026 11:30:12 +0400

Ռուսական ՀՕՊ միջոցներն այս գիշեր Ռուսաստանի մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտի 20-ի ժամը 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մարտի 21-ի ժամը 7:00-ը, հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Տուլայի, Ռյազանի, Կուրսկի, Սարատովի, Սամարայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի և Մոսկվայի շրջանի տարածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր