ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ

ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ

Sat, 21 Mar 2026 16:00:54 +0400


ՄԱԿ-ը ակտիվորեն գործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդի» հետ՝ Գազայի սեկտորում խաղաղ կարգավորման եւ հետպատերազմական վերականգնման հարցում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը, վկայակոչելով ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Վերջինս մասնավորապես ասել է, որ «Խաղաղության խորհրդի» հետ կապված՝ կա հստակ նպատակ, որը հավանության է արժանացել նաեւ ՄԱԿ ԱԽ կողմից՝ 2803 բանաձեւով, եւ ՄԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է կառույցների հետ, որոնք ստեղծվել են «Խաղաղության խորհրդի» կողմից։ Միաժամանակ նաեւ՝ Գուտերեշը հայտարարել է, որ «Խաղաղության խորհուրդը» նախագահ Թրամփի անձնական նախագիծն է եւ դրա լիազորությունները չպետք է դուրս գան Գազայի հետպատերազմական վերականգնման շրջանակից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարավային Կովկասում իրավիճակ փոխվեց` ի վնաս Փաշինյանի եւ Թրամփի

Հարավային Կովկասում իրավիճակ փոխվեց` ի վնաս Փաշինյանի եւ Թրամփի Thu, 09 Apr 2026 18:45:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով