Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Նախիջևանի վրա հարձակումը դատապարտելու համար (լուսանկար)

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Նախիջևանի վրա հարձակումը դատապարտելու համար (լուսանկար)

Sat, 07 Mar 2026 10:00:00 +0400


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Ադրբեջանին աջակցել են և իր կողքին են կանգնել` իբր իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման կապակցությամբ։ Դրանց շարքում կա նաև Հայաստանի դրոշը։

Ադրբեջանի ԱԳ֊ի հայտարարության մեջ նշվում է. «Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության, հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։

Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»։

Հիշեցնենք, մարտի 5-ին, երբ ադրբեջանական կողմը պնդեց, թե իբր Իրանից ԱԹՍ-ներով հարձակում է եղել Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ ենթակառուցվածքների վրա, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա․ Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա․ Գրիգորյան Thu, 23 Apr 2026 …