Մահացել է «Կնքահայրը» ֆիլմաշարից Էնթոնի Գուիդերը
Wed, 10 Jun 2026 22:30:03 +0400

62 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Էնթոնի Գուիդերը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Մահվան պատճառ է նշվում սրտի կանգը։ Դերասանի կնոջ՝ Վալերիի խոսքոերով, դերասանը գիտակցությունը կորցրել է սեփական տան հյուրասենյակում։ Նրանց անհապաղ հոսպիտալացրել են, միացրել են արհեստական շնչառության սարքին՝ երեք շաբաթով։ Հետո արդեն որոշում է կայացվել անջատել սարքը։ Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչից է եղել սրտի կանգը։ Էնթոնի Գուիդերը նկարահանվել է երեսուն կինոնկարներում, այդ թվում նաեւ՝ «Կնքահայրը» շարքում, «Արմագեդոնում», «Փոստատարում», «Խուզարկու Նեշ Բրիջեսը» եւ այլն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր