Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին

Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին

Wed, 10 Jun 2026 22:29:12 +0400


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին՝ պնդելով, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով։

Նրա գնահատմամբ՝ խախտումներ արձանագրվել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը, և դրանք կրել են զանգվածային բնույթ։ Սարգսյանը նշել է, որ եթե նման ընտրություններ անցկացվեին 2017 թվականին, ապա եվրոպացի դիտորդները, ըստ նրա, իրենց զեկույցներում կարձանագրեին, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով։

ՀՀ նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել, որ այս դեպքում միջազգային դիտորդները կարող են խուսափել նման գնահատականներից։ Նրա խոսքով՝ դրա պատճառը կարող է լինել այն, որ Եվրոպական միության ղեկավար շրջանակները աջակցություն են ցուցաբերել Հայաստանի գործող իշխանություններին, ինչը, Սարգսյանի համոզմամբ, կարող է ազդեցություն ունենալ դիտորդների եզրակացությունների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն

Ինչպես ու ինչ գումարներ է ծախսել ՔՊ-ն Wed, 01 Jul 2026 12:37:20 +0400 Սահմանադրական դատարանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով