Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Մեդվեդևը՝ նոր զորահավաքի մասին

Մեդվեդևը՝ նոր զորահավաքի մասին

Thu, 10 Sep 2026 16:00:56 +0400


Ռուսաստանի իշխանությունների կողմից այս աշնանը երկրորդ զորահավաք անցկացնելու ծրագրերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այս լուրը կեղծ է ու սադրանք Կիևի սրիկա իշխանությունների կողմից, որոնք մարդկային ռեսուրսների լուրջ պակաս ունեն։ Ռուսաստանի զինված ուժերի կարիքները լիովին բավարարվում են պայմանագրային զինծառայողների և կամավորների կողմից։ Նրանք Ռուսաստանի իսկական հայրենասերներն են», – ասել է Մեդվեդևը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նման «տեղեկատվական հարձակումների» հիմնական թիրախը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն են։

Մեդվեդևը ընդգծել է, որ դրանք իրականացվում են Պետդումայի ընտրություններից առաջ՝ «երկիրը ներսից թուլացնելու», «հասարակությունը բաժանելու» և «հատուկ գործողության նպատակներին հասնելուն խանգարելու համար»։

«Մենք ականատես ենք լինում անընդհատ շրջանառվող լուրերի և գարշահոտ կեղծիքների և թե որքան ակտիվորեն են նրանք փորձում օգտագործել այս հնարավորությունը», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները Thu, 01 Oct 2026 22:58:37 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով