Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

«Խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»․ հրազդանցին՝ Փաշինյանին

«Խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»․ հրազդանցին՝ Փաշինյանին

Sat, 21 Mar 2026 20:18:25 +0400


«2020 թվի պատերազմի ժամանակ էն աֆիցեռները, որ թողել, փախել են, հիմա հա՛մ մեդալ ունեն, հա՛մ մի հատ էլ բարձր աստղ, իսկ մեր երեխուց նորություն չկա։ Կարևոր հարց ա, էդ երեխեն՝ Հակոբ Խաչիկի Հակոբյանը՝ Սևանի բնակիչ, 20 թվականից չկա, Աստծուն խնդրում ենք՝ գոնե գերի լինի, որ ողջ լինի։ Մենք խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս հարցադրումն արեց Հրադանի բնակիչներից մեկը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Չգնա՞նք խաղաղության։ Անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության և ոչ թե պատերազմի դեպքում»։ «Գերիները չգա՞ն, որ նոր ձեռք-ձեռք սեղմենք՝ ասենք խաղաղություն, բարիշենք»,- հակադարձեց հրազդանցին։ «Եթե չբարիշենք գերիների գալու հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է․ սա է շատ կարևոր։ Ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարագով կամ փոխանակում է եղել»,- պատասխանեց Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ Wed, 06 May 2026 08:45:12 +0400 Հարցազրույց …