Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է
Sun, 22 Mar 2026 15:45:00 +0400

Ինչպե՞ս Մեծ պահքն է պահում,տենց էլ խաղաղություն է բերելու.պահք պահելը դիետա պահել չէ։
Այս օրերին Մեծ պահքի շրջան է։
Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։
Մեծ պահքի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր է։
Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։
Ուշադրություն դարձրեք «ինքնմաքրման,ինքնազոհաբերման,ապաշխարության ու ինքնազսպման,հաշտություն,համերաշխություն հաստատելու, գժտությունն ու թշնամությունը մեղմելու» բառերի վրա։
Այսինքն ՝Մեծ պահք պահող մարդը պետք է համերաշխություն քարոզի,զերծ մնա գժտությունիից ու թշնամանքից։
Ես Մեծ պահք վերջին տարիներին չեմ պահում,քանի որ ի վիճակի չեմ այս փուլում իրականացնել այդ պատգամները։
Կարծում եմ ,ավելի լավ է չպահել,քան «պահել» ու ամեն Աստծո օր գիտակցված խախտել՝ զայրացնելով մեր Տիրոջը։
Բայց արի ու տես,հայտարարվում է ,որ «վարչապետը պահք է պահում » ։
Պահք է պահում,բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների հետ։
Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով ու կարտոֆիլ ուտելով չէ։
Մեծ պահք պահողը չպետք է բղավելով հարձակվի արցախցի աղջկա վրա։
Մեծ պահք պահողը չի կարող թշնամանք տարածել արցախցիների նկատմամբ։
Մեծ պահք պահողը չի կարող երեսով տալ ,որ միլիարդներ է ծախսել Արցախի վրա։
Մեծ պահք պահողը չի կարող պատերազմի շանտաժ անել սեփական ազգին։
Մեծ պահք պահողը չի կարող ատել իրեն քննադատողներին։
Մի բան ակնհայտ է,էս մարդն ինչպես Մեծ պահքն է պահում,այնպես էլ խաղաղություն է հաստատելու։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր