Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Բնակելի շինություններ են փլուզվել Ստամբուլում․ կան տուժածներ

Բնակելի շինություններ են փլուզվել Ստամբուլում․ կան տուժածներ

Sun, 22 Mar 2026 21:00:00 +0400


Ստամբուլի Ֆաիթխ շրջանում երկու հարեւան բնակելի շենքեր են փլուզվել։ Այս մասին հայտնում է TRT-ն։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հինգ մարդու։ Որոնումները շարունակվում են։ Առկա տեղեկությունների համաձայն, փլուզման պահին տներում հինգ մարդ է եղել։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանական ուժերը շրջափակել են տարածքը։ Ստուգվում է, թե արդյոք փլատակների տակ էլի մարդիկ մնացել են։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Փլուզումների նախնական պատճառը, ըստ Ստամբուլի նահանգապետի գրասենյակի՝ կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Տեղի բնակչները հայտնել են, որ փլուզումից առաջ պայթյունի ձայն է լսվել եւ զգացվել է հարվածի ալիք։ Դեպքը տեղի է ունեցել Այվանսարայ թաղամասում, որտեղ շատ են հին շինությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով