Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններ

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններ

Sun, 22 Mar 2026 20:49:05 +0400


ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին տեսչական այց է կատարել Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան սահմաններ, հայտնում է Mehr-ը։

Դաշտային այցի ընթացքում նա գնահատել է ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և իրավիճակը սահմանամերձ ուղղություններում։

Ըստ նրա, ցամաքային զորքերի ստորաբաժանումները գտնվում են մարտական և բարոյահոգեբանական առավելագույն պատրաստվածության վիճակում և ընդունակ են օպերատիվորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի։

Հեյդարին ընդգծել է, որ սահմանախախտների ցանկացած գործողություն կարժանանա խիստ ու վճռական պատասխանի, իսկ հնարավոր ոտնձգություններին արձագանքը կլինի արագ և «ջախջախիչ»՝ անկախ սպառնալիքի մակարդակից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հավաբնի տնօրենի նման․ չգիտի՝ հավն ուտի՞, ճո՞ւտը, թե՞ կուտը

Հավաբնի տնօրենի նման․ չգիտի՝ հավն ուտի՞, ճո՞ւտը, թե՞ կուտը Wed, 21 Oct 2026 17:45:53 +0400 …