Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Հարվածի տակ է ՊՆ-ի շենքը․ Թեհրանում սարսափելի վիճակ է

Հարվածի տակ է ՊՆ-ի շենքը․ Թեհրանում սարսափելի վիճակ է

Mon, 23 Mar 2026 11:30:00 +0400


Թեհրանի մի քանի շրջաններում տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ավիահարվածներ են հասցվել այն թաղամասին, որտեղ գտնվում է Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարության շենքը, ըստ «Ալ Հադաթ» հեռուստաալիքի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի ՀՕՊ համակարգերը թիրախավորում են Թեհրանի հյուսիսային, արևելյան և կենտրոնական մասերում գտնվող թիրախները։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Նոբոնիադ թաղամասում, որտեղ գտնվում է Իրանի Պաշտպանության նախարարության համալիրը։

Ավելին, հաղորդվել է, որ Թեհրանից արևելք գտնվող Փարդիսում հարված է հասցվել ռազմական ուղղաթիռների գործարանին։

Միևնույն ժամանակ, երկուշաբթի՝ մարտի 23-ի լուսաբացին, Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի ենթակառուցվածքներին ուղղված «լայնածավալ հարվածների շարքի» մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը չի հայտնել Թեհրանում գտնվող կոնկրետ թիրախների մասին, պարզապես հայտարարել է նոր հարվածների մեկնարկի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ են պայմանավորվել Իրանի հետ

Ի՞նչ են պայմանավորվել Իրանի հետ Mon, 23 Mar 2026 12:12:23 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով