Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին

Thu, 19 Mar 2026 12:30:59 +0400


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները չդատապարտելու համար։

«Մակրոնը ոչ մի դատապարտող բառ չի ասել Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ պատերազմի մասին», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Փարիզը նաև չի արձագանքել Թեհրանի վառելիքային ենթակառուցվածքների վրա հարվածներին, որոնք, նրա պնդմամբ, միլիոնավոր մարդկանց ենթարկել են թունավոր արտանետումների վտանգի, ինչպես նաև գազային օբյեկտների վրա հարձակումներին։

Արաղչին ընդգծել է, որ Ֆրանսիայի ներկայիս «մտահոգությունը» առաջացել է միայն Իրանի պատասխան գործողություններից հետո։

«Նրա ներկայիս «մտահոգությունը» չի առաջացել Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակումներից հետո։ Այն առաջացել է մեր պատասխանից հետո։ Ցավալի է», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին Fri, 06 Nov 2026 16:00:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …