Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին
Thu, 24 Sep 2026 10:00:12 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը։
Նշենք, որ Չինաստանի առաջնորդը պետական այցով ժամանել է ԱՄՆ։
«Financial Times»-ի հիշեցնում է, որ ավիաբազայում նման հանդիպում է եղել 1962 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին թռիչքուղում ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին։
Ըստ լրատվամիջոցի՝ ավիաբազայում Չինաստանի առաջնորդին անձամբ դիմավորելը առանձնահատուկ հարգանքի դրսևորում է։
Սի Ծինփինն առաջին անգամ պետական այցով ԱՄՆ էր մեկնել 2015 թվականի սեպտեմբերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր