Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է

Thu, 24 Sep 2026 10:00:29 +0400


Եվրամիության կողմից Հայաստանին խոստացված աջակցությունը հեռու է իրականությունից, Երևանը ստիպված կլինի երկար սպասել այդ շուկայի բացմանը և ԵՄ-ին անդամակցելուն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

«ԵՄ-ի կողմից ներկայում առաջարկվող աջակցությանմիջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում», – ասել է Մասլեննիկովը:

Նրա խոսքով՝ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային է և կանոնակարգված, և այնտեղ հայկական արտադրանքին գրկաբացչենսպասի։ Ընդ որում, ինչպես հիշեցրել է ռուսաստանցի դիվանագետը, պրակտիկան ցույց է տալիս, որ թեկնածուերկրներն անդամակցության կարող են սպասել նույնիսկ տասնամյակներով:

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը հունիսին հայտնել էր, որ Եվրամիությունն աշխատում է Հայաստանի համար աջակցության միջոցառումների փաթեթի վրա, որը, մասնավորապես, ներառում է 50 միլիոն եվրո ֆինանսական օգնություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան Wed, 23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով