Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ»
Sat, 28 Nov 2026 12:00:35 +0400

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ» այն բանից հետո, երբ նա սպառնացել է խափանել ԵՄ բազմամյա բյուջեի քննարկումները՝ ծախսերի կրճատման հարցի հեռ առաջացած անհամաձայնությունից հետո։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Համաձայն հոդվածի, եվրոպացի դիվանագետներից մեկը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին այն բանում, որ նա ստորադասում է համաեվրոպական շահերը առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրույուններին։ «Դա պարզապես նողկալի է՝ գալ ու բանակցությունները պատանդ վերցնել՝ ազգային ընտրությունների պատճառով»,- հայտարարել է պարբերականի հետ զրուցակից դիվանգետը։ Մակրոնը խիստ քննադատել է ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, նրա մոտեցումը համարելով ռազմավարական սխալ Եվրոպայի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր