Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում

Mon, 13 Apr 2026 21:30:10 +0400


Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը, հարստացման ուրանի դուրս բերումը երկրից եւ ուրանի հարստացման բոլոր հիմնական օբյեկտների դեմոնտաժը, ինչպես նաեւ՝ Հորմուզի նեղուցի ամբողջական եւ լիարժեք բացումը համարվում են այն կարմիր գծերը, որոնք իր համար սահմանել է Միացյալ Նահանգները՝ Իրանի հետ բանակցություններում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդը։

Միաժամանակ նաեւ՝ ամերիկյան կողմը պահանջում է, որպեսզի Իրանը Հորմուզի նեղուցով անցման համար վճար չգանձի նավերից։ Ամերիկյան կոմղը պահանջում է նաեւ, որ Իրանը դադարեցնի ՀԱՄԱՍ-ի, եմենյան հութիների եւ «Հըզբոլլահի» ֆինանսավորումը։ Իսլամաբադում ապրիլի 11-ին տեղի ունեցած բանակցային առաջին ձախողված փորձի ժամանակ հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերել է նաեւ այն ֆինանսական միջոցների ծավալին, որը պետք է ապասառեցվեր Միացյալ Նահանգների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն թաքցնում է Իրանի հարվածներից ստացած վնասի չափը

ԱՄՆ-ն թաքցնում է Իրանի հարվածներից ստացած վնասի չափը Mon, 01 Jun 2026 14:00:10 +0400 BBC-ն …