«Հրապարակ»․ ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին

«Հրապարակ»․ ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին

Tue, 24 Mar 2026 08:10:11 +0400


Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։ Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։ Իհարկե` այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում: Երեկ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը, բառի բուն իմաստով, 3 ՔՊ-ական պատգամավոր էր մասնակցում, այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։ Գուցե այսկերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյա՞նը չէ խաղաղության կնքահայրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստն այն է, որ Միրզոյանը ստիպված եղավ սպասել, որ նվազագույն թվով պատգամավորները ներկա գտնվեն` քվորում լինի, ու նոր նիստը սկսեն։ Ի դեպ, նիստը վարող Մարիա Կարապետյանին լրագրողները հետ պահեցին կանոնակարգ-օրենքը խախտելու գայթակղությունից․ նա ուզում էր նիստը սկսել առանց քվորումի, բայց դիտողությունից հետո սպասեց` մինչեւ ներկայանան: Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստը սկսեց առանց քվորումի․ ներկա էին նա, Սոնա Ղազարյանը եւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Միայն նիստը սկսելուց հետո քննարկմանն ուշացումով ներկայացան «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանը եւ ՔՊ-ական Տաթեւիկ Գասպարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ․ պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը

Մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ․ պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը Tue, 29 Sep…

9 րոպե ago

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ Tue, 29 Sep 2026 12:00:01 +0400 ԱՄՆ-ի…

16 րոպե ago

Հայկական թաղամասը՝ հերթական միջադեպի թիրախում

Հայկական թաղամասը՝ հերթական միջադեպի թիրախում Tue, 29 Sep 2026 11:58:43 +0400 Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող…

18 րոպե ago

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է Tue, 29 Sep 2026 11:49:35…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ

«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ Tue, 29 Sep 2026…

31 րոպե ago

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում Tue, 29 Sep 2026 11:41:30 +0400 ԱԺ…

35 րոպե ago