Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո

«Հրապարակ»․ Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո

Tue, 24 Mar 2026 08:15:35 +0400


Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի եւ բացի իր «դավթարները», թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին, իբրեւ թե ներկուսակցական քարոզարշավի այս փուլում մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ պետական միջոցները մսխվում են ներկուսակցական նպատակներով: Ուժայինների ծառայողները նաեւ քաղաքացիական հագուստով են ուղեկցում։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամն ակտիվ բարեգործություն է անում: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հետ փոխկապակցված հիմնադրամներն այս փուլում իրավունք չունեն բարեգործությամբ զբաղվել, դա նախընտրական փուլում քրեորեն պատժելի է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է

Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է Fri, 27 Feb 2026 10:38:20 +0400 Վերլուծաբան Վարդան Բալյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով