Զոհվեց իր ամուսնության օրը… երբ պատրաստվում էին տոնել

Զոհվեց իր ամուսնության օրը… երբ պատրաստվում էին տոնել

Tue, 24 Mar 2026 14:15:19 +0400


Ինձ ավելի շատ մտահոգում է, թե արժեքային մեր համակարգից որքան ենք ցած գլորվել։ Ինչքա՜ն է արտը լցվել խայթող տատասկով, որ դրա դեմն առնել չենք կարողանում։ Ողբալի վիճակ է․ տատասկը փուշ է, բայց 2018-ից այն օգտագործվում է նաև քաղաքական ու «ռազմական» իմաստներով՝ ասես փշաթել, որը խեղդում է ամեն կենդանի բան։ Հայաստանում մարդիկ երբեմն նմանվում են դատապարտյալների, որոնց, կարծես, տանջելու համար քարշ են տալիս տատասկի վրայով…

Նիկոլ Փաշինյան, դուք ի՜նչ խոր արմատներ ունեցող խոշոր փուշ դարձաք, որ տարածվել ու խեղդում եք հայոց բերքաբեր արտը։ Ոչնչացնում եք մեր ազգային ու հոգևոր արժեքները, փոշիացնում մեր հերոսներին, մեր սրբությունները։ Եվ ահա հասել ենք մի կետի, երբ թվում է՝ հերոս չունենք, երբեմն նույնիսկ մեղք է թվում հերոս, հայրենյաց պաշտպան լինել։ Մենք կարոտում ենք մեր հերոսական անցյալը, իսկ այսօրվա գոյությունը հաճախ ճղճիմ է թվում՝ մեզ ոչ սազական։

Եվ որքան էլ փորձում եմ մեղադրել այդ խոշոր փշի շուրջ աճածներին՝ ձեր թիմակիցներին, մոլորվածներին, միևնույն է հասկանում եմ՝ արմատը մեկն է, և այդ արմատը պետք է հանել։ Արմատդ խորն է…

Համացանցը ողողված է Արմինե Մոսիյանի մասին կեղծ գրառումներով՝ ձեր «ներողության» ֆոնին։ Ձեր տարածած փշերը աջ ու ձախ խայթում են՝ սուտ տարածելով, ատելություն ու պառակտում սերմանելով։ Իհարկե, դուք «կապ չունեք»… Բայց ո՞ր մի փշին մեղադրես, երբ մանրերը նույն խոշոր արմատից են սնվում…

Բայց նաև լավ է, որ այդ փշերի մեջ, առանց սարսռալու, բարձրանում է ծաղկունքը։
Ուշադրությունս գրավեց մի հուշ՝ միաժամանակ պարզ ու խորապես հուզիչ։ Հուշ այն մասին, թե ինչպիսի օր էր, երբ զոհվեց Արմինեի հայրը․

«1993 թ. օգոստոսի 23-ին լրանում էր Մերուժան Մոսիյանի ամուսնության 5-րդ տարին։ Մտադիր էր նշել այդ օրը, պատրաստվել էին… Բայց դիրքերում անելիք կար։ Ադրբեջանցիների դիրքերը արդեն բավական հեռու էին, և հարկավոր էր առաջ տանել պաշտպանական գիծը, փորել նոր խրամատներ։ Մերուժանը չէր կարող տոն նշել, երբ Մարտունու պաշտպանական դիրքերը լիովին ամուր չէին։ Գնում է…

Մարտունու հյուսիսային պաշտպանական հատվածը ամրապնդելիս, 1993 թ. օգոստոսի 23-ին, նա զոհվեց ականի պայթյունից՝ Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ միասին։
Նա գումարտակի հրամանատար էր, մայոր»։
Ավելին՝ պատմության մեջ է։
Մի նայեք տատասկներին։ Ծաղկունքով պատեք ձեր այգին։
Իսկ հայոց աշխարհն այնքան ծաղկունք ունի, որոնք հողի տակ են։ Նրանց արմատներից են ծնվում արժանավոր զավակները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել Mon, 30 Mar 2026 13:49:06 +0400 Երեկ՝…

9 րոպե ago

Բազմամարդ հավաք ՌԴ-ում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու

Բազմամարդ հավաք ՌԴ-ում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու Mon, 30 Mar 2026 13:47:59 +0400 Ռուսաստանի…

10 րոպե ago

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին Mon, 30 Mar 2026 13:46:14 +0400 Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ…

12 րոպե ago

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը Mon, 30 Mar 2026 13:45:26…

13 րոպե ago

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են Mon, 30 Mar 2026 13:37:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես…

21 րոպե ago

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ Mon, 30 Mar 2026 13:30:43 +0400 ԱՄՆ նախագահ…

28 րոպե ago