Միջադեպը պատահակա՞ն չէր
Tue, 24 Mar 2026 14:23:21 +0400
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։
«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։ Հետո՝ դասական մանևր․ «Ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։ Սա իշխանության իրական դեմքն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները»,– նշել է նա:
Նրա պատկերացմամբ՝ խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։