Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Պայթյուն է որոտացել ամերիկյան նավթավերամշակման գործարանում

Պայթյուն է որոտացել ամերիկյան նավթավերամշակման գործարանում

Tue, 24 Mar 2026 17:30:38 +0400


Պայթյուն է որոտացել ԱՄՆ Տեխաս նահանգի Պորտ-Արթուր քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Այն պատկանում է Valero Energy ընկերությանը։ Համաձայն KFDM ՀԸ փոխանցման, պայթյունի պատճառը եղել է տեխնիկական։ Հրապարակված կադրերում երեւում են, թե ինչպես է թանձր ծուխ բարձրանում ձեռնարկությունից։

Տուժածների մասին դեռեւս հրապարակումներ չկան։ Պորտ-Արթուրի արեւմտյան հատվածի բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ։ Գործարանի հզորությունը օրական կազմում է 435 հազար բարել նավթ։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք եւ ավիավառելիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոշոր հրդեհ Ֆրանսիայում քիմիական գործարանում

Խոշոր հրդեհ Ֆրանսիայում քիմիական գործարանում Sun, 02 Aug 2026 19:45:10 +0400 Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել …