Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ես կոչ արեցի Իրանին․․․ի՞նչ են քննարկել Մակրոնն ու Փեզեշքիանը

Ես կոչ արեցի Իրանին․․․ի՞նչ են քննարկել Մակրոնն ու Փեզեշքիանը

Wed, 25 Mar 2026 12:30:22 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին։

Մակրոնի խոսքով՝ նա ընդգծել է «տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը»։

«Ես կոչ արեցի Իրանին բարի կամքով մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման ճանապարհ հարթելու և այնպիսի շրջանակ ստեղծելու համար, որը կարող է բավարարել միջազգային հանրության սպասումները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում նրա անկայունացնող գործունեության վերաբերյալ։

Վերջապես, ես նաև կոչ արեցի Իրանին անհապաղ նպաստել մեր հայրենակիցներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի Ֆրանսիա վերադարձին», – գրել է Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս» Mon, 12 Oct 2026 19:45:52 …